Ինչո՞ւ է մեծ Բրիտանիան ուղարկել իր հատուկ ջոկատայիններին Ուկրաինա. Շոյգուն` Ուոլեսին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Արեւմուտքի երկրներին առաջարկել է իրենց ներդրումն ունենալ Եվրոպայում լարվածության թուլացման գործում եւ դադարեցնել "զենք մատակարարել Ուկրաինային": Այս մասին նա հայտարարել է այսօր՝ փետրվարի 11—ին, Մոսկվա ժամանած իր բրիտանացի գործընկեր՝ Բեն Ուոլեսի հետ բանակցությունների ժամանակ։
"Իրենց կողմից կուզենայինք առաջարկել նաև իրենց ներդրումն ունենալ այդ լարվածության թուլացման և Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցման գործում։ Բոլոր կողմերից այն գնում է, դա արվում է հրապարակավ։ Դա արվում է ցուցադրական կերպով։ Ոչ այնքան պարզ է ինչի համար. կուզենայի նաև հասկանալ, թե ինչու Մեծ Բրիտանիան, թագավորությունը, իր հատուկ նշանակության ջոկատներն ուղարկեց Ուկրաինա, և մինչև երբ նրանք այնտեղ գտնվելու"- հայտնել Է Շոյգուն, փոխանցում է EADaily-ն ։
“Ոչ այնքան և ոչ միշտ ենք հասկանում այդ լարվածությունը սրելու պատճառները։ Սակայն, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ այն աճում է", — ասել է նա Բրիտանիայի պաշտպանության նախարարին։
Բեն Ուոլեսը Ռուսաստանի վրա ուժային ճնշման մոլի կողմնակից է։ Նախօրեին՝ փետրվարի 10-ին, նա հայտարարել էր, որ Ուկրաինայի սահմանների մոտ իրավիճակն ավելի լարված է դառնում, ինչպես նաեւ պնդել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանի մոտ մեծ քանակությամբ զորքեր է կենտրոնացրել:
Վերջին ամիսներին Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հնչում են պնդումներ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին։ Մոսկվան այդ մտահղացումները կտրականապես մերժում է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել ՌԴ-ի դեմ սադրանքների հավանականությունը՝ զգուշացնելով, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերն ամենալուրջ հետեւանքներն են ունենալու: