23.11.2024
ՆԱՏՕ-ն ձգտում է օկուպացնել Ուկրաինան. Վոլոդին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինա է ժամանել նախատեսված այցի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։


Ինչպես հաղորդում է գործակալությունը, չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիեւում:


Ուկրաինա այցի ընթացքում Բլինկենը հանդիպումներ կունենա նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:


Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կհաստատի «ԱՄՆ-ի հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: