24.11.2024
Google-ը հետևում է օգտատերերին. փորձագետ
prev Նախորդ նորություն

Համաճարակի հետևանքով գլոբալ տնտեսության կորուստներն ավելի քան 3,5 տրլն դոլար են. ՌԴ ԱԳՆ

Կորոնավիրուսի համավարակից համաշխարհային տնտեսության կորուստները կազմել են ավելի քան 3,5 տրիլիոն դոլար, ինչը կրկնակի գերազանցում է 2008թ. ճգնաժամի հասցրած վնասը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։


«COVID-19 համավարակը, ակնհայտորեն, պատմության մեջ կմտնի որպես XXI դարի խոշորագույն մարտահրավերներից մեկը։ Դրա հետևանքները կործանարար ազդեցություն ունեցան մեր կյանքի բոլոր ոլորտների վրա։ Անմասն չմնացին նաև միջազգային տնտեսական հարաբերությունները։ Փորձագետները համակարծիք են, որ մենք գործ ունենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույն գլոբալ ճգնաժամի հետ։ Համաշխարհային տնտեսության կորուստները կազմել են ավելի քան 3,5 տրիլիոն դոլար։ Դա արդեն երկու անգամ ավելի է, քան 2008 թվականի ճգնաժամի ժամանակ», - ասել է Վերշինինը։


Նրա խոսքով՝ այս ամենը լուրջ ստուգատես է դարձել ինչպես ազգային տնտեսությունների, այնպես էլ միջազգային ինստիտուտների ամրության համար։


«Հեշտ չէ հաղթահարել աճող ճնշումը նաև գլոբալ ֆինանսական համակարգի համար։ Ցավոք, շատերը հաճախ նախընտրում են գործել «ամեն մեկն իր համար» սկզբունքով։ Թե ինչ ազդեցություն է դա ունենում բազմակողմ տնտեսական համագործակցության վրա, դժվար չէ պատկերացնել», - նշել է նա։


Փոխնախարարն ընդգծել է, որ «համաշխարհային տնտեսությունը միասնական է, եւ հենց բազմակողմ համագործակցության միջոցով, որն ուղղված է առաջընթաց եւ համապարփակ զարգացմանը, պետք է գտնել ներկայիս լայնածավալ ճգնաժամից դուրս գալու ուղին»: «Այն այլ կերպ հաղթահարել, ինչպես համատեղ, մարդկությանը հազիվ թե հաջողվի», - ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: