20.04.2025
Համաճարակի հետևանքով գլոբալ տնտեսության կորուստներն ավելի քան 3,5 տրլն դոլար են. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում ռոումինգի ամբողջական չեղարկումը նախատեսվում է մինչև 2025 թվականը

Ռոումինգը նախատեսում է մինչեւ 2025 թվականը վերջնականապես չեղյալ հայտարարել Եվրասիական տնտեսական միությունում: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։


Համապատասխան հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ Արման Շակկալիևը:


Օրերս հաղորդվել էր, որ Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ ռոումինգի չեղարկման միջոցառումները կարող են ավարտվել մինչեւ ապրիլի 2-ը:


Ռուսաստանի թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Մաքսիմ Կիսելյովի խոսքով՝ ռոումինգը կարելի է վերջնականապես չեղյալ համարել այն պահից, երբ մուտքային զանգի արժեքը հավասար կլինի զրոյական ռուբլու:


Ռոումինգի չեղարկման մասին խոսակցությունները շարունակվում են 2013 թվականից։

Ռուսաստանը կարող է «Սպուտնիկ V»-ով ապահովել ողջ աշխարհին.  Գինցբուրգ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար