24.11.2024
Թրամփը չի հանձնվելու և պայքարելու է մինչև սպառվեն բոլոր հնարավոր մեխանիզմները. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել Էրդողանի արտահայտությունների պատճառով

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայի եւ նրա ղեկավարության հասցեին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:


«Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ ատելության անընդունելի հայտարարություններով... դա ուղղված է ոչ միայն Ֆրանսիայի դեմ, կա լիակատար եվրոպական համերաշխություն այդ հարցի շուրջ, եւ մենք շատ հստակ պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման տրամաբանությունից», - ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:


Ընդ որում, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ «Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, որոշել է, որ նա անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի թուրքական իշխանությունների նկատմամբ»: Նրա խոսքով, եթե թուրքական կողմը չփոխի իր դիրքորոշումը, «կան ճնշման միջոցներ, կա հնարավոր պատժամիջոցների պլան»: