3.07.2025
Կորսիկայի Ասամբլեան ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում

Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի աշխատակազմի՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին հրապարակված հայտարարության մեջ։


«Ռուսաստանում բնակվող Հարգելի հայրենակիցներ,


Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ և անկարգություններ։ Այս ընթացքում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին, համագործակցել տեղի իրավապահ մարմինների հետ։


Այժմ, մեր յուրաքանչյուր հայացքով, ջանքերն ու ներուժը պետք է ուղղված լինեն բացառապես Հայաստանի և Արցախի վրա», - ասված է հաղորդագրության մեջ:

Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. 17 կուսակցությունների խորհրդի հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով