23.11.2024
Լոս Անջելեսի հայ համայնքը աջակցություն է ցուցաբերել լիբանանահայ համայնքին
prev Նախորդ նորություն

Կիեւը սառեցրել Է Մինսկի հետ բոլոր շփումները. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինան Բելառուսում ստեղծված իրադրության կապակցությամբ դադարեցրել է բոլոր շփումները բելառուսական կողմի հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։


«Այժմ, ըստ էության, բելառուսական կողմի հետ բոլոր շփումները դադարեցված են։ Ես կարող եմ ձեզ պաշտոնապես հայտարարել այդ մասին։ Մենք սառեցրել ենք բոլոր շփումները բելառուսական կողմի հետ», - ասել է Կուլեբան ուկրաինական "1+1" հեռուստաալիքի եթերում։


Նրա խոսքով՝ Կիեւը կհետեւի Բելառուսում իրադրության զարգացմանը եւ կվերսկսի շփումները Մինսկի հետ, երբ համոզվի, որ նրանք «ոչ վարկանիշային, ոչ քաղաքական, ոչ բարոյական ռիսկեր չեն կրում Ուկրաինայի համար»:


Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է կրկնակի ընտրություններ անցկացնի Բելառուսում, ինչպես նաեւ "առանց մահակների"երկխոսության ձեւաչափ գտնի: