24.11.2024
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5 205-ով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքը չկա. Սոբյանին

Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքը չկա: Այժմ երկրի տարածքում շարունակվում է առաջինը: Նման կարծիք է հայտնել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, որը նաեւ գլխավորում է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու Պետական խորհրդի աշխատանքային խումբը, գրում է ՏԱՍՍ-ը։


"Պանդեմիան շատ լուրջ առանձնահատկություն ունի, քանի որ այն շատ տեղայնացված է. այսօր խոսում են պանդեմիայի երկրորդ ալիքի մասին, բայց իրականում սա երկրորդ ալիքը չէ: Դա առաջին ալիքի անցումն է տարբեր տարածաշրջաններում", - ասել Է Սոբյանինը "Ռոսիա-24" հեռուստաալիքով Սերգեյ Բրիլեւի "անժամանակ Պետխորհուրդը" ֆիլմի համար տված հարցազրույցում:


Քաղաքապետի խոսքով, մի քանի շրջաններ, որոնց թվում է նաեւ մայրաքաղաքը, հիվանդացության պիկը հիմնականում արդեն անցել են։ "Այն (համաճարակ) չի վերացել, բայց առավելագույն ցուցանիշներն ացել են, մյուս տարածաշրջանները ՝ միայն սայթաքել են, երրորդ շրջանները գտնվում են հենց այդ իրադրության էպիկենտրոնում", - շարունակել է քաղաքապետը: Նա ընդգծել է, որ տվյալ դեպքում "շատ կարեւոր է կարգավորել տարածաշրջանները, իսկ երբեմն՝ նույնիսկ քաղաքներն ու համայնքները":