24.11.2024
Լուկաշենկոն չի ընդգրկվել Բելառուսի հարցով Եվրամիության սեւ ցուցակում. Reuters
prev Նախորդ նորություն

Ուկրաինան Հայաստանը դասել է «կանաչ» երկրների շարքին

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների շարքին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան:


Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ սա նշանակում է, որ ՀՀ-ից Ուկրաինա ժամանող ուղևորները, այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։


Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը, բացառությամբ այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր բնակության կարգավիճակ ունեն Ուկրաինայում։