24.11.2024
Կանադայում բացվել է Կոմիտասի արձանը
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոն չի ընդգրկվել Բելառուսի հարցով Եվրամիության սեւ ցուցակում. Reuters

Եվրամիությունը Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների սեւ ցուցակ է պատրաստել, որում կընդգրկվի 31 մարդ, այդ թվում՝ ՆԳ նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Ինչպես հաղորդում Է Reuters գործակալությունը, վկայակոչելով ԵՄ ինստիտուտների դիվանագիտական աղբյուրները, այդ ցուցակում ամենաբարձրաստիճան պաշտոնյան կլինի ներքին գործերի նախարարության ղեկավարը, իսկ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն "այդ ցուցակում դեռ չի ընդգրկվի":


"Մենք ի սկզբանե պատրաստել ենք 14 անուններից բաղկացած ցուցակ, սակայն մի շարք երկրներ համարել են, որ դա բավարար չէ, ուստի մենք համաձայնեցրել ենք եւս 17 մարդու", - հայտարարել է գործակալության զրուցակիցը:


Ցուցակը պետք է հաստատվի "սեպտեմբերի կեսերին", հստակ ժամկետներ դեռ չկան։