ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատրաստ է» դուրս գտալ Իրանի միջուկային համաձայնագրից, եթե պայմանագիրը չփոխվի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը, հաղորդում է Washington Examiner-ը:Նրա խոսքով՝ Թրամփը համարում է, որ այս համաձայնագիրը ամենավատն է, որն ԱՄՆ-ն երբեւէ միջազգային մակարդակով կնքել է: «Նա պնդում է փոփոխությունների կատարումը ինչպես Կոնգրեսի, այնպես էլ մեր եվրոպական գործընկերների մակարդակով», - ասել է Շահը: «Եթե փոփոխություններ չլինեն, նախագահը պատրաստ է հրաժարվել համաձայնագրից»:Թրամփը խոստացել էր Իրանի հետ համաձայանգրից դուրս գալ մայիսի կեսերին: Վաշինգթոնը բանակցում է Լոնդոնի, Փարիզի եւ Բեռլինի հետ պայմանագրի փոփոխման մասին: