ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերվոոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում կիրակի տեղի ունեցած հրդեհի հետ կապված սուգ է հայտարարել ամբողջ երկրում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մարտի 28-ին կիջեցվեն պետական դրոշները, մշակույթի հաստատություններում և հեռուստաալիքներով կարգելվեն ժամանցային միջոցառումները և հաղորդումները: Մինչ այդ սուգ եռօրյա սուգ էր հայտարարված միայն Կեմերովոյի տարածաշրջանում: Հիշեցնենք, որ Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետևանքով 64 մարդ է զոհվել, նրանցից 41-ը` երեխաներ: Պուտինն այժմ գտնվում է Կեմերովոյում: Նրա ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակացություն: Երկրի նախագահը նաեւ հանդիպել է տեղի բնակիչների հետ ու խոստացել պատժել բոլոր մեղավորներին: