Եվրամիության ղեկավարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից խնդիրների երկարատեւ ցանկին կոնկրետ պատասխաններ չեն ստացել, այդ թվում` Սիրիայում Թուրքիայի գործողություններին, լրագրողների կալանավորումներին, հաղորդում է Reuters-ը:«Այսօր մենք կոնկրետ փոխզիջման չենք հասել», - հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բուլղարիայի Վառնա քաղաքում Էրդողանի հետ բանակցություններից հետո: «Բայց ես դեռ հույս ունեմ, որ դա հնարավոր կլինի ապագայում ...Միայն այս խնդիրների վերաբերյալ առաջընթացը թույլ կտա բարելավել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, ներառյալ անդամակցության գործընթացը (ԵՄ-ում Թուրքիայի)»: