25.04.2025
Դավաճանության համար մեղադրված գեներալին Պյոտր Պորոշենկոն նշանակեց ՀՀ-ում դեսպան
prev Նախորդ նորություն

Թուրքիան ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը զորավարժություն են անցկացրել

Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացրել: Զորավարժության խնդիրը եղել է ցամաքում և ծովում համատեղ որոնողափրկարարական գործողությունների իրականացումը: Զորավարժության մասին մանրամասներ է հաղորդել Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատարի տեղակալ փոխծովակալ Բյուլենթ Օլջայը:

Ըստ նրա՝ զորավարժությունը նպատակ է ունեցել բարձրացնել համատեղ որոնողափրկարարական աշխատանքների համակարգման մակարդակը: Նշվում է, որ Թուրքիան երկկողմ համագործակցության շրջանակներում օգնելու է Կիպրոսի թուրքերին՝ զարգացնելու որոնողափրկարարական կարողությունները: Թուրքիան ունի Միջերկրական ծովում հնարավոր վթարներին արագ արձագանքելու մեծ փորձ ու հագեցված ծառայություն:

Զորավարժությանը թուրքական կողմից մասնակցել են ռազմածովային ուժերին պատկանող 1 ֆրեգատ, օդուժի 1 ինքնաթիռ ու 1 ուղղաթիռ, առափնյա անվտանգությանը պատկանող 2 որոնողափրկարարական նավ, 4 մոտորանավակ, 1 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ: Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության կողմից մասնակցել են առափնյա անվտանգության և փրկարարական ընկերության 1 քարշակող նավ, անվտանգության ուժերին պատկանող 1 որոնողափրկարարական ուղղաթիռ, 1 շտապ օգնության ուղղաթիռ և 3 մոտորանավակ:

Թուրքիայի իշխանությունները ընտրությունների համար ժամանած շվեդ դիտորդին ձերբակալել են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար