Թուրքիայի իշխանությունները ընտրությունների համար ժամանած շվեդ դիտորդին ձերբակալել են
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Ջաբար Ամինին, որը ընտրությունների դիտորդների պատվիրակության կազմում Թուրքիա է ժամանել, Ստամբուլի օդանավակայանում սահմանային հսկողության կետում ձերբակալել են, հաղորդում է շվեդական Sydsvenskan հրատարակությունը:
«Երբ ես մոտեցա անձնագրային հսկողությանը, ինձ սպասում էր անվտանգության ոստիկանությունը: Նրանք վերցրեցին անձնագիրս եւ մի կողմ տարան: Հետո 5 րոպեից ոստիկանը դուրս եկավ եւ ասաց, որ վերին մարմիններից հրաման է ստացել», — ասել է Ամինը: Դիտորդի խոսքով, իր ձերբակալման պատճառների մասին, նա չգիտի:
Շվեդական SVT հեռուստաալքի տվյալներով, Շվեդիայի ԱԳՆ-ն հաստատել է դա: Հաղորդվում է, որ Շվեդիայի իշխանությունները որեւէ որոշում ընդունելուց առաջ, սպասում են թուրքական կողմի բացատրություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայից ԵԱՀԿ միջազգային դիտորդ, պատգամավոր Անդրեյ Խունկոյին արգելվել է երկիր մուտք գործել:
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի կունենան վաղաժամկետ նախագահական ընտրություններ: Միաժամանակ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: