25.11.2024
ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհուրդը Բրյուսելում առաջին նիստն է գումարել
prev Նախորդ նորություն

Պեսկովը պատմել է Պուտինի եւ Թրամփի հանդիպման հնարավորության մասին

Կրեմլը դեռ ոչինչ չի կարող ասել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին, հայտարարություն կարվի պատրաստ լինելուն պես: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ինչպես գիտեք, այս հարցով Կրեմլի կամ Սպիտակ տան կողմից որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Առայժմ մենք ասելու ոչինչ չունենք: Եթե մենք պատրաստ լինենք, ապա համապատասխան հայտարարություն կարվի: Ինչ վերաբերում է Times թերթին, ապա դժվար թե այն կարող է ներկայացնել Բրիտանիայի ժողովրդին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Times-ի հրապարակումը Պուտինի եւ Թրամփի հանդիպման կապակցությամբ բրիտանական ժողովրդի մտահոգությունների մասին՝ հաշվի առնելով ԱՄՆ ազգային անվտանգության ղեկավարի խորհրդականի այցը Ռուսաստան:


Ավելի վաղ Times թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներն ակնկալում են, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսին: Պարբերականի զրուցակիցները պատմել են, որ ցանկանում են, որպեսզի ԱՄՆ պաշտոնյաների հանդիպումը տեղի ունենա կա՛մ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա հուլիսի 11-ին Բրյուսելում, կա՛մ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա նախատեսված այցից հետո, որը կկայանա գագաթնաժողովից անմիջապես հետո: Ինչպես նշում է թերթը, «ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի կունենա Վիեննայում, քանի որ այնտեղ է տեղակայված ԵԱՀԿ գլխավոր գրասենյակը, որի անդամներն են Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը»: