Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտին հայտարարել է Եվրոպայում զորքերի թիվը մեծացնելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լրացուցիչ պայմաններ ստեղծել զորքերի մշտական տեղակայման համար։ «Ինչ վերաբերում է զորքերի ռոտացիոն կամ մշտական ներկայությանը, ես կարծում եմ, որ Եվրոպայում մեզ ավելի շատ ուժեր են պետք։ Ես չեմ կարծում, որ մեր դիրքորոշումերը հասել են անհրաժեշտ և պահանջվելիք մակադակին։ Այդ պատճառով կցանկանայի լրացուցիչ մշտական ուժեր ունենալ»,-ասել է Սկապարոտին։ Իր հերթին ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը հայտարարել է, որ լեհական բանակը դիվիզիան երկրի արևմուտքից արևելք կտեղափոխի՝ ռուսական սահմանին ավելի մոտ։