Ռուսաստանը օբյեկտիվորեն շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թուրքիան մեծ երկիր է, մեր հարեւանը, մենք դարեր շարունակ Թուրքիայի հետ տարբեր հարաբերություններ ենք ունենք: Մենք շահագրգռված ենք, օբյեկտիվորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններով»,- ասել է Պուտինը «Աշխարհակարգ 2018» ֆիլմում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: