Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի Վաշինգթոնում գտնվող գրասենյակ ևս սպիտակ փոշիով ծրար են ուղարկել: Հաղորդվել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահի գրասենյակում ներկայումս աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Օբաման այդ գրասենյակի տարածքը վարձակալում է 2017թ. հունվարին նախագահի պաշտոնը լքելուց հետո: Նրա գրասենյակի շենքում գտնվում է նաև Վայրի բնության համաշխարրհային հիմնադրամի գլխավոր մասնաճյուղը: