Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ներառել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հանրապետության օրացույց: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ճաշի ժամանակ: Նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի խորհրդարանը կանդրադառնա այդ հարցին առաջիկա ամիսներին. «Դա արդարության և ճանաչման մեր պայքարն է, մենք պայքարում ենք ու կավելացնենք այդ օրը օրացույցում: Ազգային ժողովը այդ հարցին կվերադառնա առաջիկա ամիսներին», —ասել է նա: Հիշեցնենք, այս տարի սպասվում է Մակրոնի այցը Հայաստան: Հոկտեմբերին նա կմասնակցի Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: