Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Մոլդովայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին նշանակում է անխուսափելի պատերազմ, որի ընթացքում երկրի բնակչությունը կվերածվի զոհի։Ըստ նրա, Մոլդովայի շուրջ գտնվում են երկրներ, որոնք չեն ցանկանում ռազմավարական գործընկերություն հաստատել ՌԴ–ի հետ։ Նա նշել է, որ Մոլդովան ՌԴ–ի հակառարորդ երկու երկրների արանքում է հայտնվել, ինչը դժվարացնում է պետության դրությունը։Նա նշել է, որ ԱՄՆ–ում Մոլդովան դաձել է ՌԴ–ի վրա ճնշում գործադրելու միջոց` Մերձդնեստրում բնակվում է ՌԴ–ի 300.000 քաղաքացի ու խնդրի ռազմական լուծումը կարող է ունենալ Մոլդովայի համար աղետալի հետևանքներ։