ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանսթմանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՌԴ պաշտոնատար անձանց, այդ թվում նաև Տիգրան Սարգսյանի հետ: Այս մասին ասվում է դեսպանատան Twitter միկրոբլոգում արված գրառման մեջ, որում դիվանագետը գրում է, որ «ուրախ կլինի հանդիպմանը ցանկացած ժամանակ»: Հանսթմանը, մասնավորապես, դիմել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի, Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպելու պատրաստակամությամբ: