25.11.2024
ՀՀ և Շվեդիայի ԱԳՆ-ները քննարկել են ցեղասպանությունների կանխարգելման քայլերը
prev Նախորդ նորություն

Գաղափար չունեմ, թե որքան է իմ IQ-ն. մահացել է աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը

Աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորիկ Սթիվեն Ուիլյամ Հոքինգը մահացել է այսօր առավոտյան, 77 տարեկանում, Քեմբրիջի իր բնակարանում:


Մահվան մասին հայտարարել են նրա երեխաները՝ նշելով, որ իրենց հոր կատարած աշխատանքը պետք է գալու հարյուրամյակներին, հայտնում է Bloomberg-ը:


Հոքինգը տեսաբան-ֆիզիկոս էր, գիտության տարածող: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ, որից, ըստ Մեծ պայթյունի տեսության, այն անընդհատ ընդարձակվում է:


Երբ Հոքինգը 22 տարեկան է եղել, բժիշկները նրան ապրելու 2-3 տարի են տվել՝ նրա մոտ ախտորոշելով կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, գիտնականը, սակայն շարունակել է հայտնագործել, ապրել, հասցրել է ամուսնանալ 2 անգամ եւ ունենալ 3 երեխա: Սակայն Սթիվեն Հոքինգը չվհատվեց: Դժվարությունների հաղթահարման գործում նրան օգնեց կենսախինդ ու աշխույժ Ջեյնը, ով 1965 թվականին դարձավ նրա կինը:


30 տարեկանում Սթիվեն Հոքինգն արդեն գամված էր անկողնուն: Սակայն վերջին 40 տարիների ընթացքում Հոքինգն այնքան բան է արել գիտական աշխարհի համար, որ նրա շատ ու շատ առողջ կոլեգաներ երբեք չեն էլ հասցնի անել իրենց ողջ կյանքում:


Նրա առաջին գիրքը՝ «Ժամանակի հակիրճ պատմություն»-ը վաճառվել է տասնյակ միլիոնավոր օրինակներով:


Ամբողջությամբ հաշված լինելով ու հաշմանդամի սայլակին գամված, նա շարունակել է գիտությամբ զբաղվել ու դասախոսել՝ աշխարհի հետ շփվելով համակարգչային հատուկ սինթեզատորների օգնությամբ:


Հոքինգը նշում էր, որ իր նպատակը պարզ է. տիեզերքի ամբողջական ճանաչողությունը. ինչո՞ւ է այն այնպիսին, ինչպիսի՞ն կա, և ինչո՞ւ այն գոյություն ունի առհասարակ։


Աշխարհահռչակ պրոֆեսոր Սթիվեն Հոքինգն, ով իր կյանքը նվիրել էր բավականին առեղծվածային հարցին` տիեզերքի պատմությանը, ուներ սովորական ֆիզիկոսի կենսագրություն՝ չհաշված այն փաստը, որ կարողանում է շարժել միայն երկու մատները:


«Իմ խորհուրդը մյուս հաշմանդամ մարդկանց հետևյալն է. կենտոնացեք այն ամենի վրա, ինչը Ձեր հաշմանդամությունը չի սահմանափակում անել, և մի ափսոսացեք այն ամենի համար, ինչն անընդունակ եք անել։ Հաշմանդամ մի եղեք ո՛չ ոգով, ո՛չ էլ ֆիզիկապես։


Ես նկատել եմ, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր պնդում են, թե ամեն ինչ նախասահմանված է, և որ մենք ոչինչ անել չենք կարող այդ ամենը փոխելու համար, փողոցն անցնելուց առաջ նայում են իրենց կողքերը։


Կյանքը ողբերգություն կլիներ, եթե այն զվարճալի չլիներ։


Ես գաղափար չունեմ, թե որքան է իմ IQ-ն։ Նրանք, ովքեր պարծենում են իրենց IQ-ով, ձախողակներ են», - նշում էր նա։


Սթիվենի խորհուրդներն իր երեք զավակներին.


Առաջինը՝ հիշեք վերև նայել՝ աստղերին ու ոչ թե ներքև՝ Ձեր ոտքերին։ Երկրորդը՝ երբեք մի հրաժարվեք աշխատանքից։ Աշխատանքն իմաստ ու նպատակ է տալիս, և կյանքը դատարկ է առանց դրա։ Երրորդ՝ եթե դու բավականաչափ հաջողակ ես ու սեր ես գտել, հիշիր, թե որտեղ է այն և երբեք դեն մի՛ նետիր։


Տիեզերքի հիմնական կանոններից մեկն այն է, որ ոչինչ կատարյալ չէ։ Կատարելություն գոյություն չունի։ Առանց անկատարության ո՛չ ես, ո՛չ դուք գոյություն չէիք ունեն։


Խելքը փոփոխություններին հարմարվելու կարողությունն է։


Բանիմացության ամենամեծ թշնամին ոչ թե տգիտությունն է, այլ գիտելիքների պատրանքը։