Ռուսաստանը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից՝ ՌԴ-ից տարեկան մոտ 1,4 միլիարդ եվրո պահանջելու մասին Եվրամիության հայցի բավարարման դեպքում: Այդ մասին հայտարարել ՌԴ Դաշնային խորհրդի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կալաշնիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով՝ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու փաստը հակասում է միջազգային կազմակերպության սկզբունքներին: «Եվրամիության հայցի բավարարման դեպքում մենք հավանաբար կսահմանափակենք մեր մասնակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, հնարավոր է՝ ամբողջությամբ»,- ասել է խորհրդարանականը: