26.11.2024
ԱՄՆ ազգային ռազմավարության առանցքը կառուցողական համագործակցության չի տրամադրում. Մոսկվա
20.12.2017
ԱՄՆ ազգային ռազմավարության առանցքը կառուցողական համագործակցության չի տրամադրում. Մոսկվա

Մոսկվան ափսոսանքով է ընդունել դեկտեմբերի 18-ին հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության դիմակայող ուղղվածությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:Նշվում է, որ ռազմավարության առանցքային ուղերձը՝ «ուժի դիրքերից խաղաղությունը», հիմք է ստեղծում որ թե հավասար երկրների հետ կառուցողական համագործակցության՝ գոյություն ունեցող խնդիրներին համընդհանուր շահերին համապատասխան համատեղ լուծում գտնելու համար, այլ դիմակայության: «Այստեղից էլ ամբողջ տեսքստում առկա հակառուսական հատվածները:Ռուսաստանի եւ Չինաստանի տնտեսական եւ ռազմական ուժերի ամրապնդումը Միացյալ Նահանգների համար որպես մարտահրավեր է ներկայացվում: Այլ կերպ ասած, Վաշինգթոնը ակնհայտ չի ցանկանում մեր երկրներին որպես ուժեղ տերություններ տեսնել՝ վախենելով իր նախկին դիրքերի ամբողջական կորստից:Նոր ռազմավարությունը այստեղ ոչինչ չի փոխել, այլ միայն անկեղծորեն նշել է ինչին է ԱՄՆ-ն ձգտում եւ արտացոլում է Վաշինգթոնի աճող անվստահությունն իր դիրքերի ամրության նկատմամբ: