Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրն «արագ վերածվել է ռազմավարական գերտերության, որն ունակ է լուրջ միջուկային սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար»: Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ թեև իրենք բախվում ենք լուրջ մարտահրավերների, որոնք չի կարելի թերագնահատել, այնուհանդերձ՝ չեն վախենում դրանցից ու իրենց հիասթափված չեն զգում: «Ընդհակառակը՝ ստեղծված իրավիճակում մենք լավատեսորեն ենք նայում մեր առաջընթացին»,-հավելել է նա: Հս. Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան իր հրթիռային և միջուկային ծրագրերի շնորհիվ աճող ազդեցություն է ունենում միջազգային ասպարեզում ստեղծված իրավիճակի վրա: