16.08.2025
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը
13.12.2017
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունն ու նրա բնակիչների ինքնորոշման իրավունքը, հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU): Աղբյուրը մանրամասնում է, որ կարևոր ճանաչմանը նախորդել էին կուսակցության բարձրաստիճան անդամ Ջասթին Էլիքի ու ANC-AU-ի ներկայացուցիչների միջև հադիպումները, հյատնում է tert.am-ը: Նշվում է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է նաև Հայոց ցեղասպանությունը, դարձել է Արցախի անկախությունը ճանաչած առաջին ոչ հայկական քաղաքական կուսակցություններից մեկն աշխարհում։ Հատկանշական է, որ կուսակցությունը նաև կոչ է արել Ավստրալիայի կառավարության բոլոր ճյուղերին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ամրապնդել ԼՂՀ-ի ու նրա բնակիչների հետ Ավստրալիայի հարաբերությունները: Այս առիթով ANC-AU-ի տնօրեն Վաչե Ղահրամանյանն իր երախտագիտությունն է հայտնել Կանաչների կուսակցությանը և մասնավորապես՝ Ջասթին Էլիքին՝ Արցախի անկախությունն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու համար: Մինչդեռ Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը նշել է, որ սա պատմական ճանաչում է: «Արցախի Հանրապետության կառավարության և արցախցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Կանաչների կուսակցությանը՝ մարդու իրավունքները հարգելու համար»,-ասել է Միքայելյանը: Նշենք, որ Ավստրալիայի դաշնային խորհրդարանում «կանաչներն» ունեն 9 սենատոր և Ներկայացուցիչների պալատի մեկ անդամ: