ՌԴ նախագահը պլանավորում է ստորագրել զինված ուժերի վերազինման աստղաբաշխական ծրագիր`Արևմուտքի հետ էսկալացիայի պայմաններում, փոխանցում է Le Temps–ը։Վրաստանից, Ուկրաինայից և Սիրիայից հետո Կրեմլը հավանաբար պատրաստվում է նոր հակամարտության։ Նոր փաստաթղթում մեծ տեղ է հատկացվում գերձայնային զենքին, РС-28 "Сармат" միջուկային համալիրին, ռազմածովային ուժերի համար նախատեսված "Циркон" համակարգին։Հոդվածում նշվում է, որ ՌԴ–ն բանակցություններ է վարում Եգիպտոսում, Սուդանում և Վենեսուելաում ռազմաբազաների ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև Պուտինն ընդլայնում է Մոսկվայի ազդեցությունը Արկտիկայում։