25.11.2024
Թրամփը կարծում է, որ դոլարի փոխարժեքը պետք է ազատ լողա
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի անշարժ գույքի արքաներն ըստ Forbes--ի. Սամվել Կարապետյանը եռյակում է

Ռուսաստանում ավելի քիչ են սկսել կառուցել կոմերցիոն անշարժ գույք. 2017 թվականին շահագործման է հանձնվել 2,5 մլն քկմ առևտրային, օֆիսային և պահեստային տարածքներ, 2016 թվականին՝ 3,6 մլն քկմ, իսկ 2014-ին ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել՝ 7,2 մլն քկմ: Փորձագետների կանխատեսմամբ՝ դժվար առաջիկա տարիներին այդ ցուցանիշը կրկնվի կամ գերազանցվի, ինչը կախված է տնտեսության վիճակով:


Forbes վարկանիշային աղյուսակ է ներկայացրել, ներառելով դրանում ՌԴ տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ինչպես ռուսաստանցի, այնպես էլ օտարերկրյա սեփականատերերի: Նրանց զբաղեցրած հորիզոնականը պայմանավորված է այն եկամուտով, որ ստացել են իրենց սեփականության վարձակալությունից 2017 թվականի ընթացքում: Նշված անձանց եկամուտները այլ  բիզնեսներից այս աղյուսակում ներառված չեն: 


Առաջին տեղում են հայտնվել Զարախ Իլիևն ու Գոդ Նիսանովը՝ նրանց եկամուտը սեփականության վարձակալությունից անցած տարի կազմել է $1535 մլն: Երկրորդ տեղում է Ինվար Կոմպրադը IKEA Moc՝ եկամուտը կազմել է $840 մլն: Իսկ երրորդ հորիզոնականում է հայազգի Սամվել Կարապետյանը՝ նրա եկամուտը կազմել է $650 մլն:


Նշվում է, որ տարեկան «Տաշիր» ընկերությունը կառուցում է տարբեր նշանակության ավելի քան 500 000 քկմ տարածքներ: Իսկ 2020 թվականին «Տաշիրը» Մոսկվայում կկառուցի միջքաղաքային ավտոկայարան «Селигерская» մետրոյի կայարանի հարևանությամբ: 


Forbes աղյուսակում ներկայացված են նաև Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը՝ վարձակալությունից նրանց  RD group-ի եկամուտը 2017 թվականին կազմել է $65 մլն: Նրանք տեղակայված են աղյուսակի 28-րդ տեղում: