20.04.2025
Ռուսաստանի անշարժ գույքի արքաներն ըստ Forbes--ի. Սամվել Կարապետյանը եռյակում է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցային ցուցակում կարող են հայտնվել մինչև 400 ռուս գործարարներ

ԱՄՆ-ում անհավանական լուրջ են վերաբերվում «կրեմլյան զեկույցում» ռուս գործարարների և պաշտոնյաների ցուցակի նախապատրաստմանը։ Այս մասին Դավոսում՝ «Ռուսաստանի ռազմավարական հեռանկարները» նիստի ժամանակ ասել է Ատլանտյան խորհրդի նախագահ Ֆրեդերիկ Քեմփը, փոխանցում է «Վեդոմոստի»-ն։

Նա նշել է, որ ցուցակում կարող է ընդգրկվել 40-400 մարդ։ «Սակայն ներկա պահին դա «պարզապես ցուցակ» է»,-նշել է Քեմփը՝ հավելելով, որ այնտեղ այդ մարդկանց ներառելը չի նշանակում նրանց դեմ պատժամիջոցների սահմանում, սակայն այն հետևանքներ կունենա հեղինակության վրա և կազդի բիզնեսի վրա։

Զեկույցում կներառվեն այն անձիք, ում ԱՄՆ-ը մոտ է համարում ռուսական ղեկավարությանը։ Համապատասխան 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի՝ հունվարի 29-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն ազգային հետախուզության և Պետդեպի հետ կոնգրեսին կներկայացնի զեկույց՝ հակառուսական պատժամիջոցների ընդլայնման պոտենցիալ էֆեկտի մասին։

Կոնգրեսականները կոչ են անում վերանայել ՀՀ հետ կրկնակի հարկման հնացած պայմանագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար