25.11.2024
Քաղաքագետ. ԱՄՆ–ն ու ՌԴ–ն «պատերազմում» են բոլոր ոլորտներում, բացի ռազմականից
prev Նախորդ նորություն

Մի շարք երկրներ հետաքրքրված են ռուսական С-400-ով. Շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ հետաքրքրված են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերով, գրում է lenta.ru-ն:


Նման հայտարարություն ՌԴ ՊՆ ղեկավարն արել է Մյանմա, Լաոս և Վիետնամ այցերի ժամանակ:


Նա ընդգծել է, որ ներկայում С-400-ի գնման հնարավոր նոր գործարքների վերաբերյալ տարվում են որոշակի բանակցություններ:


Ըստ Շոյգուի՝ С-400-ի ունեցած մարտավարական ու տեխնիկական բնութագիրն աշխարհում մնում է անգերազանցելի, և դրա վառ ապացույցն է Թուրքիայի կողմից դրանց գնումը, թեև այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է հանդիսանում:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել է C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ վարկային համաձայնագիրը:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հետ կնքված գործարքը Թուրքիային կարժենա ավելի քան 2 մլրդ դոլար, որից 1 մլրդ 375 մլն դոլարը Թուրքիան կվճարի աստիճանաբար՝ Ռուսաստանի կողմից տրամադրված վարկով: Եվս 1 մլրդ 125 մլն դոլարը թուրքական կողմը պատրաստվում է վճարել կանխիկ:


Ամիսներ առաջ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն «Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա»: