ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նախօրեին երեկոյան Պետերբուրգի Կոնդրատյևսկի պողոտայի վրա տեղակայված սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել: Քննչական կոմիտեի տվյալներով, գործի է դրվել պայթուցիկ սարք, որը հագեցած է եղել խոցող նյութերով՝ 200 գրամ տրոտիլի հզորությամբ: Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով տուժել է 13 մարդ: