ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա: ՊՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա սփյուռքի կառույցների և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցի Վանկուվեր քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին: