ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ջանքերի շնորհիվ ՆԱՏՕ անդամ երկրները սկսել են զգալիորեն ավելի շատ ծախսել իրենց պաշտպանունակության ամրապնդման վրա, իսկ դաշինքն այժմ «միլիարդավոր ու միլիարդավոր» դոլար է ստանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս շաբաթ ավարտված իր ասիական շրջագայության արդյունքներին նվիրված ելույթում նա հիշեցրել է նաեւ ավելի վաղ կատարած Եվրոպա այցելության մասին. «Բրյուսելում ես ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին կոչ արեցի ավելի մեծ ջանքեր ներդնել մեր կարեւորագույն դաշինքի համար, որի հետեւանքով անդամ երկրները մեծացրել են իրենց ավանդը»,- նշել է Թրամփը:«Այս նախաձեռնության շնորհիվ միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ են մուտք արվել: Հավատացեք, ՆԱՏՕ-ն շատ գոհ է Դոնալդ Թրամփից եւ իմ արածից»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը: