25.11.2024
Շուլցը կոչ է արել ստեղծել Եվրոպայի միացյալ նահանգներ
prev Նախորդ նորություն

Օբաման Թրամփի նախագահությունը համեմատել է Հիտլերի իշխանության գալու հետ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման գործող ղեկավար Դոնալդ Թրամփի նախագահությունը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի իշխանության գալու հետ:


Օբաման այս մասին ասել է Չիկագոյի տնտեսական ակումբի միջոցառմանն ունեցած ելույթի ժամանակ:


Հազար ութ հարյուր հյուրերի առաջ ելույթի ընթացքում Օբաման նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի քարոզած ժողովրդավարությունը շատ շուտով կարող է վերանալ:


«Նույնը կատարվեց 1930-ական թվականներին՝ Գերմանիայում, որը թեպետ ժողովրդավար պետություն էր ու դարեր շարունակ բարձր մշակույթ և գիտական նշանակալի նվաճումներ ուներ, սակայն թույլ տվեց Ադոլֆ Հիտլերին իշխանության գալ: Դրա հետևանքով 60 մլն մարդ զոհվեց: Այս փաստին պետք է ուշադրություն դարձնել»,-ասել է Օբաման:


Պարբերականը նկատում է, որ թեև Օբաման իր ելույթում ուղղակիորեն չի նշել Թրամփի անունը, սակայն բոլորը հասկացել են՝ ում մասին է խոսքը: