Եվրամիությունը դեռ պատրաստ չէ իր նախաձեռնությամբ դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։«Այսօր քննարկման ժամանակ ներկայացվել են երկու դիրքորոշումներ։ ԵՄ-ում տիրապետող դիրքորոշումն ՝ մենք չպետք է այրենք կամուրջները»,- ասել է Ասելբորնը՝ պատասխանելով հարցին, արդյոք ԵՄ-ն դադարեցնելու է բանակցությունները։Ասելբորնի խոսքով, «Թուրքիայում կան քաղաքներ, ինչպես Իզմիրն ու այլ մեծ քաղաքներ, որոնք չեն հետեւում թուրքական նախագահի դիրքորոշմանը եւ ընդդիմադիրներ են»։ «Թուրքիայի քաղաքացիների կեսը հանրաքվեում «այո» չի քվեարկել, պետք է երկխոսության միջոցները պահպանել։ Բայց մենք դա անում ենք ոչ նրա համար, որ Էրդողանի քաղաքականությունը մեզ դուր է գալիս»,- նշել է Ասելբորնը՝ հավելելով, որ այս պահին ԵՄ ընդլայնման գործընթացը արգելափակված է։