Վերազինման համար խոշոր միջոցների հատկացումն ԱՄՆ-ին թույլ կտա դառնալ «ավելի ուժեղ, քան երբեւէ պատմության ընթացքում»։ Նման կարծիք է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Նա պատմել է, որ ԱՄՆ-ը մեծ միջոցներ է ծախսում իր զինված ուժերի վրա, այնքան, որքան երկիրը չի ծախսել շատ երկար ժամանակ։ «Մենք նոր նավեր, ահռելի քանակությամբ ինքնաթիռներ ենք գնում։ Մենք ունենք աշխարհի մեծագույն ինքնաթիռը՝ F-35-ը»,- նշել է նախագահը։ Նա համոզմունք է հայտնել, թե վերազինումն ավելի կհզորացնի ԱՄՆ-ը։