Եվրախորհրդարանը կրճատել է Թուրքիային հատկացվող ֆինանսական աջակցությունը՝ ԵՄ-ին այդ երկրի անդամակցության գործընթացի դանդաղեցման պատճառով: Օժանդակությունը կրճատվել է 50-80 մլն եվրոյով, հայտնել է խորհրդարանը Ստրասբուրգում:Ըստ սկզբնական պլանների, ենթադրվում էր, որ 2018-ին Թուրքիան 217 մլն եվրո կստանա ԵՄ-ից բարեփոխումների, ենթակառուցվածքների և գյուղոլորտի համար: Գումարը կրճատելու Եվրախորհրդարանի որոշումը դեռ պետք է հավանություն ստանա անդամ երկրների ղեկավարներից, սակայն ըստ դիտորդների, դա լոկ ձևականություն է, գրում է Deutsche Welle-ն:ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն արդեն զգուշացրել էր այդ քայլի մասին: «Թուրքիայում ոչ միայն գերմանացիների են ձերբակալում: Այդ երկրի ամբողջ իրավական համակարգը սխալ ուղղությամբ է գնում»,- հայտարարել էր նա: