Լավրով. Թրամփի մարտավարությունը քիչ բանով է տարբերվում Օբամայի քաղաքական գծից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի մարտավարությունը քիչ բանով է տարբերվում նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքական գծից, Libero պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ ներկայիս իշխանությունների շատ կոնկրետ գործողություններ իներցիոն բնույթ են կրում։
«Ավելին՝ Վաշինգթոնում հակառուսական լոբբի քարոզչության տակ ավելի ու ավելի ոչ բարեկամական քայլեր են ձեռնարկվում տարբեր ոլորտներում»,– ասել է նախարարը իտալական թերթին։
Լավրովը նշել է, որ միակողմանի պատժամիջոցները ընդլայնվում են, իրականացվում են գլոբալ հակահրթիռային պլաններ, ՆԱՏՕ–ն ԱՄՆ սահմանների մոտ մեծացնում է իր ռազմական ներկայությունը։
«Աննախադեպ էր Սան Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսության փակումը եւ մեր պետության սեփականություն համարվող դիվանագիտական օբյեկտների առգրավումը»,– ասել է Լավրովը։