25.11.2024
Լավրով. Թրամփի մարտավարությունը քիչ բանով է տարբերվում Օբամայի քաղաքական գծից
prev Նախորդ նորություն

Եթե ԱՄՆ–ն Հս.Կորեային ոչնչացնելու համար պատրվակ է փնտրում՝ պետք է դա բացեիբաց ասի. Լավրով

Եթե ԱՄՆ–ն Հյուսիսային Կորեային ոչնչացնելու համար պատրվակ է փնտրում, նա պետք է այդ մասին բացեիբաց հայտարարի, Մոսկվան կորոշի, թե ինչպես արձագանքի այն բանից հետո, երբ ԱՄՆ–ը բացատրի, թե ինչ հետագա գործողություններ է ձեռնարկելու, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։


«Ամերիկացիները պետք է առաջին հերթին մեզ բացատրեն, թե ինչի են ձգտում։ Եթե նրանք ուզում են պատրվակ գտնել Հյուսիսային Կորեային ոչնչացնելու համար, ինչպես այդ մասին ասել է ՄԱԿ ԱԽ–ում ԱՄՆ ներկայացուցիչը, թող ուղիղ ասեն այդ մասին, եւ թող դա հաստատի ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը։ Այդ ժամանակ էլ մենք որոշում կկայացնենք այն մասին, թե ինչպես արձագանքենք»,– ասել է Լավրովը լրագրողներին։