ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը հայտարարել է, որ անցած տարվա ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետևանքով առաջացած սպառնալիքը թերագնահատելը վտանգավոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար և թույլ է տալիս Ռուսաստանի ու Չինաստանի նման երկրներին «խաղացնել» նախագահին: Միևնույն ժամանակ կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը հայտարարել է, որ Թրամփը Պուտինին թույլ է տալիս առանց պատասխանատվության թողնել ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ջանքերը: Այդ մասին հետախուզության ոլորտի նախկին ղեկավարները հայտարարել են CNN-ին տված հարցազրույցում: Բրենանը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ վախենում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: