25.11.2024
Ջեյմս Մետիսը խոսել է Հյուսիսային Կորեայի դիվանագիտական ջանքերի անհրաժեշտության մասին
prev Նախորդ նորություն

Իրանը սկսել է նավթ մատակարարել Ռուսաստան

Նոյեմբերին Իրանը նավթի առաջին խմբաքանակն է մատակարարել Ռուսաստանին «նավթ ապրանքի դիմաց» ծրագրի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Ռուսաստան է տեղափոխվել մեկ տանկեր նավթ, 2017-ի ընթացքում նոր գործարք դեռ նախատեսված չէ:

Ակնկալվում է, որ 2018-ի ընթացքում Ռուսաստանն Իրանից կգնի մոտ 5 մլն տոննա նավթ:


Հիշեցնենք, որ ծրագրի վերաբերյալ հուշագիրը ստորագրվել է 2014 թվականին: Սկզբում նախատեսված էր, որ Իրանը Ռուսաստանին կվաճառի շաբաթական 100 հազար բարել նավթ: