25.11.2024
Էրդողանն իրենց ակտիվները արտասահման տեղափոխել փորձողներին «դավաճան» է անվանել
prev Նախորդ նորություն

Գերմանիայի բնակչությունը 2050 թվականին 20%-ով կազմված կլինի մուսուլմաններից

Եվրոպական երկրներում բնակվող մուսուլմանների թիվն առաջիկա տարիներին կավելանա։ Այս մասին են վկայում ամերիկյան սոցիոլոգիական Pew Research կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Մուսուլմանների թվի աճի դեպքում, ովքեր Գերմանիա են ժամանում աշխատանքի կամ ապաստանի որոնումներով, 2050 թվականին նրանց մասնաբաժինը կմեծանա՝ 6 տոկոսից դառալով 20։ Եվրոպայում այդ հարաբերակցությունը 5 տոկոսից կդառնա 11 տոկոս։

Հետազոտության տվյալներով՝ 2010-16 թթ Եվրոպա է ժամանել մոտ 1.6 մլն փախստական, որի 78 տոկոսը մուսուլման է։ Միևնույն ժամանակ մուսուլմանները կազմում են Գերմանիա ժամանածների 86 տոկոսը։

Համաձայն «զրոյական միգրացիայի» սցենարի՝ 2050 թվականին մոտ 30 մլն մուսուլմանները կկազմեն ԵՄ բնակչության մոտ 7,4 տոկոսը։