24.04.2025
Մեկնարկել են ԱՄՆ և Հարավային Կորեայի ՌՕՈւ պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Էրդողանն իրենց ակտիվները արտասահման տեղափոխել փորձողներին «դավաճան» է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դավաճանության» մեջ է մեղադրել գործարարներին, որոնք փորձում են իրենց ակտիվներն արտասահման տեղափոխել եւ կառավարությանը կոչ է արել արգելել նմանատիպ ցանկացած քայլ, փոխանցում է Reuters-ը:

«Ես ազդանշաններ եմ տեսնում, նորություններ այն մասին, որ որոշ գործարարներ փորձում են իրենց ակտիվներն արտասահման տեղափոխել, եւ ես կոչ եմ անում կառավարությանը, նրանցից ոչ մեկին թույլ չտալ դա անել, քանի որ այդ մարդիկ դավաճաններ են», - ասել է Էրդողանը՝ կոնկրետ մարդկանց կամ երկրների չմատնանշելով:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ թուրք դատախազները մտադիր են կալանքի տակ առնել թուրք-իրանական միլիարդատեր Ռեզա Զարաբի ակտիվները, որը համագործակցում է ԱՄՆ իշխանությունների հետ՝ փողերի լվացման եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու գործով:

Գերմանիայի բնակչությունը 2050 թվականին 20%-ով կազմված կլինի մուսուլմաններից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար