22.04.2025
ԱՄՆ դերի հավանության վարկանիշը Թրամփի ժամանակ ռեկորդային ցածր մակարդակի է իջել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կունենա զինված ուժեր, որոնք նախկինում չի ունեցել. Թրամփ

ԱՄՆ-ն կունենա զինված ուժեր, որոնք նախկինում չի ունեցել, քանի որ այսօր դրանք Վաշինգթոնին անհրաժեշտ են, ինչպես երբեւէ: Պենտագոնում ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ հանդիպումից առաջ լրագրողների առաջ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մեր զինված ուժերին միջոցներ ենք հատկացնելու, մենք կունենանք զինված ուժեր, որոնք երբեք չենք ունեցել: Քանի որ այսօր դրանք Վաշինգթոնին անհրաժեշտ են, ինչպես երբեւէ», - ասել է պետության ղեկավարը:

Նոյեմբերի կեսին ԱՄՆ Կոնգրեսը 2018-ին Պաշտպանության նախարարության ֆինանսավորման եւ գործունեության ուղղությունների մասին օրինագիծ ընդունեց: Ըստ դրա՝ Պենտագոնի բյուջեն պետք է 700 մլրդ դոլար կազմի:

Հունվարի 19-ին նախատեսվում է, որ ամերիկյան վարչակազմը ազգային պաշտպանության նոր ռազմավարություն կներկայացնի:

Ռուսաստանն աշխատում է ավտոնոմ միջուկային տորպեդի վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան