Ռուսաստանն աշխատում է ավտոնոմ միջուկային տորպեդի վրա
Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ ռուսական միջուկային տորպեդը կղեկավարվի արհեստական ինտելեկտով և կարող է հարված հասցնել ԱՄՆ-ին, նույնիսկ եթե կապը կորցնի Մոսկվայի հետ, գրում է The New York Times-ը։
Ռուսաստանը մշակում է ավտոնոմ միջուկային տորպեդ։ Այս մասին խոսքը գնում է «Միջուկային քաղաքականության տեսություն» նախագծում, որը պատրաստվել է ԱՄՆ ՊՆ-ի կողմից և փոխանցվել նախագահ Դոնալդ Թրամփի դիտարկմանը, գրում է պարբերականը։
Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ Ռուսաստանը մշակում է սիգարի տեսքով ստորջրյա հրթիռ՝ սուզանավից արձակման համար։ Սպառազինության նոր տեսակի ծածկանունն է՝ «Ստատուս-6»։
«Այդ իրադարձությունները՝ Ղրիմ ռուսական ներխուժման և մեր դաշնակիցներին ուղղված միջուկային սպառնալիքների հետ վկայում են գերտերությունների մրցակցության Մոսկվայի անթաքույց վերադարձի մասին»,-նշել է Պենտագոնի ղեկավարը։
Բացի այդ, ինչպես գրում է The New York Times-ը, փաստաթղթի հավանության արժանացման դեպքում ամերիկացի զինվորականները կարող են միջուկային զենքի կիրառման իրավունք ստանալ՝ ի պատասխան կործանարար ոչ միջուկային հարձակումների։
Սպասվում է, որ փաստաթուղթը կհաստատվի ու կհրապարակվի առաջիկա շաբաթներին։