25.11.2024
Թրամփի շնորհիվ ԱՄՆ-ը կունենա պատմության մեջ ուժեղագույն բանակը. Սպիտակ տուն
prev Նախորդ նորություն

Գրանցումն ավարտվեց. ՌԴ նախագահի աթոռի համար կպայքարի 8 թեկնածու

Ռուսաստանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Նախագահի պաշտոնի համար ի սկզաբնե շուրջ 70 հավակնորդից մնացել է 8-ը:


Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, ներկայումս ՌԴ նախագահի պաշտոնի հավակնորդների ցանկում են ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, «Յաբլոկո» կուսակցությունից առաջադրված Գրիգորի Յավլինսկին, գործարար-օմբուդսմեն Բորիս Տիտովը («Առաջընթացի կուսակցություն»), «Ռուսական համաժողովրդական միության» կողմից առաջադրված Սերգեյ Բաբուրինը, հեռուսաստահաղորդավար Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն») և Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»):


Խորհրդարանական կուսակցություններից կամ, այսպես ասած, համակարգային ընդդիմությունից ևս երկու թեկնածու է գրանցվել Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) և Պավել Գրուդինինը («Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն»): Նրանք օրենքով ազատված էին առաջադրման համար պահանջվող ստորագրություններից, եւ արդեն իսկ ներառված են եղել ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածուների ցանկում:


Հենց այս մարդկանց անուններն են լինելու քվեաթերթիկներում: ՌԴ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտի 18-ին: Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հոգ է տանելու օրենքի շրջանակներում ընտրարշավ կազմակերպելու մասին:


Ըստ սոցհարցումների, նախագահների թեկնածուների շրջանում ընտրությունների բացարձակ ֆավորիտ գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է: Նրա օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների շուրջ 70 տոկոսը: