Սկանդալ. հայաստանցի հեռուստահաղորդավարը մեղադրվում է ԱՄՆ-ի վիզաների խարդախության մեջ
Կոլաժում հեռուստահաղորդավար Դիանա Գրիգորյանը, նույն ինքը «Դինա Ակոբովնա»-ն է
Հայաստանցի հեռուստահաղորդավար Դիանա Գրիգորյանն իր ընկերների հետ մեղադրվում է խարդախության միջոցով ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ-ի մուտքի վիզաներ ձեռք բերելու մեջ: Այս մասին ասված է ԱՄՆ Արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մեղադրանքներ են ներկայացվել 47-ամյա Ստելլա Բոյաջյանին Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Հակոբյանին Գլենդելից եւ Դիանա Հակոբյանին Հայաստանից, որը հայտնի է նաեւ որպես «Դինա Ակոբովնա»: Մեղադրանքներն առաջադրվել են վիզաների ստացման եւ օտրաերկրացիներին ԱՄՆ-ի տարածք ապօրինի մտնելու գործում օգնելու հարցում բազաթիվ խարդախությունների վերաբերող 15 կետերով: Բոյաջյանը նաեւ մեղադրվում է անձնական տվյալների գողության եւ փողերի լվացման մեջ:
Ինչպես ասված է մեղադրական եզրակացության մեջ, Բոյաջյանի ղեկավարած խումբը կեղծել է տվյաները՝ իբր ուղարկելով «դերասանների» համերգային շրջագայության: Նրանց տրամադրել են համապատասխան հագուստ, համերգների մասին կեղծ գովազդային հայտարարություններ, որպեսզի օգտվեն արտասահմանցի դերասաններին ժամանակավոր մուտքի թույլտվություն ապահովող ԱՄՆ-ի կառավարական ծրագրից:
Այնուհետեւ միգրանտներն անցել են հատուկ կուրս՝ ինչպես խաբել ԱՄՆ-ի կառավարական մարմինների ներկայացուցիչներին հարցազրույցների ժամանակ:
Նախնական տվյալներով Բոյաջյանը, այս սխեմայի իրականացման համար օգտագործել Big Apple Music Awards հիմնադրամը, ինչպես նաեւ ՀՀ-ում եւ ԱՄՆ-ում հայկական երաժշտական շրջանակներում իր պաշտոնական ու ոչ պաշտոնական կապերը: Քննության կարծիքով, Բոյաջյանին այս գործում օգնել են նրա հանցակիցները Հայաստանում: Նա ԱՄՆ տեղափոխվել ցանկացող հայաստանցիներից պահանջել է 3-ից 15 հազար դոլար:
ԱՄՆ-ում հայտնվելուց հետո ՀՀ քաղաքացիները Բոյաջյանին ու վերջինիս հանցակիցներին վճարել են հավելյալ գումար արտոնագրի ժամկետի երկարաձգման համար: