25.11.2024
The Guardian. ԱՄՆ–ի նոր միջուկային քաղաքականությունը`պատերազմի սցենար է
prev Նախորդ նորություն

Ռուսական զենքի պատվերների ծավալը կազմում է 45 միլիարդ դոլար. «Կոմերսանտ»

Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ զենքի վաճառքից 2017 թվականի ընթացքում ստացված գումարը կազմում է առնվազն 15 միլիարդ դոլար:


Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, պայմանագրերի պորտֆելը, որոնց իրագործումը սկսվելու է մոտ ապագայում, կազմում է առնվազն 45 միլիարդ դոլար:


Ընդ որում՝ նոր պայմանագրերի ծավալը մոտենում է անցած տարվա ընթացքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի տարեկան շրջանառությանը:


2017 թվականին կնքվել են սպառազինության, ռազմական տեխնիկայի մատակարարման և պրոֆիլային ծառայությունների տրամադրման վերաբերյալ ավելի քան 16 միլիարդ դոլարի նոր պայմանագրեր:
Կոժինի խոսքով՝ 2017 թվականին իրագործված պայմանագրերի ցանկում են Իրան ռադիոտեխնիկական հետախուզության համալիրների, կապի արբանյակային միջոցների մոնիթորինգի սարքավորումների և այլ ոչ հարձակողական ռազմական տեխնիկայի մատակարարումները:


Նա նշել է, որ 2017 թվականին զգալիորեն փոխվել է ոլորտում պոտենցիալ գործընկերների աշխարհագրությունը, ՌԴ-ն սկսել է պայմանագրեր կնքել և նախապատրաստական աշխատանք վարել երկրների հետ, որոնք նախկինում կամ քիչ էին զենք գնում Ռուսաստանից, կամ ընդհանրապես չէին գնում: Նման երկրների թվում են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Բահրեյնը, Նիգերը: