Բրիտանիան Սկրիպալի թունավորման մեջ ՌԴ մասնակցության վերաբերյալ ապացույցներ չունի. Նեբենզյա
ՌԴ-ն թույլ չի տա Մեծ Բրիտանիային իր հետ վերջնագրերի լեզվով խոսել: Այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Մեզանից վերջնագրի ձեւով պահանջել են 24 ժամվա ընթացքում ըստ էության հանցագործություն կատարելու մեջ խոստովանել եւ մեղայականով ներկայանալ: Մենք ինքներս ոչ մեկի հետ վերջնագրերի լեզվով չենք խոսում, եւ թույլ չենք տա մեզ հետ նման կերպ խոսել», - ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Միացյալ Թագավորությանը կիրառված նյութի նմուշների եւ համատեղ հետաքննության համար էր խնդրել, սակայն Մոսկվային մերժել էին: «Այսինքն, բորբոքելով հիստերիան, Լոնդոնը գործում է բացարձակապես ոչ թափանցիկ», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ բրիտանական իշխանությունները սկանդալը տանում են ՄԱԿ-ի հարթակ, քանի որ թունավորման մեջ ՌԴ մասնակցության վերաբերյալ ապացույցներ չունեն: